HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվո շքանշան` բարերար Կարինե Սարգսյանին

ksargsyan_040509Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան է հանձնել Կարինե Սարգսյանին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրա աստվածահաճո ընթացքը և գործունեությունը: Կարինե Սարգսյանի և լոնդոնաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ 2008թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ կառուցվել էր Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը: Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել Կարինե Սարգսյանին, որ իր մասնագիտական կարողությունները և բարի վաստակը ծառայեցնում է ազգի բարօրությանը, Եկեղեցու շինությանն ու պայծառությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter