HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Զ. Փոստանջյանը համամիտ չէ ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության հետ

24_02-z_postanjyan«22-ի գիշերն արված հայտարարությունը հայ ժողովրդին մեծ ապտակ էր, դա դավաճանություն էր, ես անձամբ այդպես եմ ընդունում, Ցեղասպանության նախաշեմին նման հայտարարությամբ հանդես գալն ուղղակի անբարոյականություն էր»,- այսօր Հայացք ակումբում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն այսպես գնահատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը լուրջ խոչընդոտ է սփյուռքի աշխատանքին. «Շատ բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվել նման անհեռատես քաղաքականությամբ»: Ըստ Զարուհի Փոստանջյանի` եթե մարդը չի ընտրվել օրենքի սահմաններում, ապա նա չի կարող սպասարկել ժողովրդի շահերը. «Իսկ ես ականատես եմ եղել, թե ինչպես 2008 թ. քվեաթերթիկների պարկերը գալիս եւ տանում էր ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը»: Պատգամավորը նաեւ համամիտ չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությանը Սերժ Սարգսյանի հետ. «Մեր խնդիրները գալիս են ոչ թե այս վերջին 10 տարվա սխալներից, արմատները դրվել են դեռ 90-ական թվականների սկզբներին: Ես համամիտ չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նրա տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների առումով համընկնում են Սերժ Սարգսյանի տեսակետների հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter