HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան բախվել է սյանը

Երեկ ժամը 23.06-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ» համալիրի մոտ տեղի է ունեցել ավտովթար, եւ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում` էլեկտրասյանն է բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի 88 ՍՕ 666 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988 թ. ծնված Հովիկ Գասպարյան): Մինչ փրկարարների ժամանումը Հ. Գասպարյանը ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter