HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակները պաշտոններն ազատեցին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից եւ այն զբաղեցրել է Մանուկ Մկրտչյանը։ Վարչապետի որոշումներով աշխատանքից ազատվել են նաեւ Դավիթ Երիցյանը` տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Հակոբ Մաթիլյանը` բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանն ազատվել են` համապատասխանաբար, Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից: Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Արթուր Պողոսյանն ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ: Իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Արսեն Քարամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter