HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն ավանդույթները շարունակվում են

168-jam4Շաբա օրը պաշտոնապես մեկնարկեց Երևանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հենց առաջին օրը Երևանի տարբեր համայնքներում կայացան ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների «հանդիպումներն ընտրողների» հետ: Եվ եթե իշխանական կուսակցությունների հանդիպումներին մասնակցող տարբեր կուսակցությունների հանդիպումներն առանձնանում էին նրանով, որ «լավագույն ավանդույթների» համաձայն` ավտոբուսով մարդիկ էին բերվում, այ Ազգային կոնգրեսի` երեկ  Արաբկիրում տեղի ունեցած հանրահավաքից հետո, էլի ավանդույթի համաձայն, ոստիկաններն արգելեցին քաղաքացիների երթը, որի մասին Երևանի քաղաքապետարանին իրազեկում էր ներկայացվել: Սակայն երեկ լավագույն ավանդույթների շարունակությունն այսքանով չի ավարտվել. «Մոսկվա» կինոթատրոնում ընտրողների հետ հանդիպել է նաև ՀՅԴ-ն, որն էլ հավատարիմ մնալով իր ավանդույթներին, հանդես է եկել «նախընտրական նշանակության ընդդիմադիր հայտարարություններով»: Եթե ավելացնենք, որ երեկ հրապարակվել է նաև Երևանի ընտրողների թվաքանակի հերթական ուռճացված ցուցանիշը, ապա կարելի է ասել, որ գոնե նախընտրական քարոզչության առաջին երեք օրերի տվյալներով` ամեն ինչ ընթանում է մեր «ավանդական մենթալիտետի» շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter