
Վերջին շրջանում իշխանությունը բոլորիս տվեց անհերքելի ապացույցներ առ այն, որ հենց բարձրաստիճան անձանց կողմից կամ նրանց հովանու ներքո են կազմակերպվում հանրային հնչեղություն և քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործությունները: Այդպսի առաջին օրինակը մենք տեսանք Իտալիայի դեսպանատան հարակից այգում, որտեղ թռուցիկ բաժանելուց հետո հանգստացող երիտասարդները ենթարկվեցին հարձակման: Իշխանությունը, ահա, ստիպված խոստովանեց, որ հաձակվողները եղել են ոստիկաններ` քաղաքացիական հագուստով, որոնք չեն ներկայացել որպես այդպիսին, որ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, այլ ուղղակի հարձակվել են երիտասարդների վրա` նրանց բռնության ենթարկել: Եվ իսկապես, էլ ում, եթե ոչ` ռեստորանում «Վոտ տակայա դոլյա վառավսկայա» երգի անզուգական կատարումներով հայտնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործունեության շրջանում պետք է արդեն ափաշքյարա դառնար ավազակապետական այն փիլիսոփայությունը, որ ոստիկանության աշխատակից լինելը լավագույն «ատմազկան» է քիլերների, սափրագլուխների և այսօրինակ տարրերի համար:
Դեռ քիչ էր վարչապետի կողմից նվեր ստացած ատրճանակներով կոտորածների կազմակերպումը, , հիմա էլ` այսպիսի իրավիճակ: Եվ ահա թե ինչու սպանությունները, ավազակային հարձակումները, մահափորձերը, ընտրակեղծիքները չեն բացահայտվում: Կոպիտ ասած` պատճառը «իշխանության թևերի բաժանման» բացակայությունն է: Ախր սպանությունները կատարում են հենց նրանք, ովքեր հետաքննում են այդ դեպքերը, և մարտի 1-ի սպանդի դեպքերի հետաքննությունը սրա վառ ապացույցն է:
Նույնը և` լրագրողների նկատմամբ կազմակերպված հարձակումները, և այսօրինակ մնացած բոլոր հանցանքները: Իսկ դու գնա` տարբերիր հանցագործին ոստիկանից, ոստիկանին` հանցագործից:
Փող կլինի` կտան
Թերթի տեղեկություններով, ՀՀ ՊԵԿ մաքսային վարչության աշխատակիցները ապրիլ ամսվա աշխատավարձը ստացել են մասամբ, սակայն աշխատավարձի ցանկում նրանք ստորագրել են ամբողջ աշխատավարձի թվի տակ: Օրինակ` ստորագրել են, որ ստանում են 120 հազար դրամ, բայց ստացել են 50 հազար: Մաքսավորներին խոստացել են պակասը լրացնել` հենց որ բյուջեում փող լինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել