Նույն գետը
Մեկ տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսյանը մտածում էր, որ դժվարն առաջին տարին է` այ, այս մի տարին հաղթահարեմ, հետո հեշտ կլինի: Նույն կարծիքին էին նաև քաղաքագետները, քաղաքական գործիչները: Նրանք կարծում էին, որ եթե իշխանությունը կարողանա մեկ տարի պահպանել իր դիրքերը, այդ ընթացքում կամրանա, և այլևս աթոռները կորցնելու վտանգը կվերանա: Այդ բոլոր կանխատեսումներն արվում էին` հաշվի առնելով 2008թ-ի փետրվարի 19-ի ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Այսօր` 2009-ի մայիսի 5-ին, վիճակը նույնքան անկայուն է, իշխանությունը կորցնելու վտանգը` նույքան ռեալ, իսկ հասարակական դժգոհության մակարդակը` նույնչափ բարձր, ինչքան 2009-ի մայիսին էր: Անշուշտ, այս վիճակին նպաստում է նոր` թեկուզև ընդամենը մայրաքաղաքի ղեկավարի ընտրւթյունների փաստը: Վիճակը շիկացնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մոտալուտ և բավական անսպասելի հեռանկարը: Այս ամենին գումարվում են նաև կառավարող կոալիցիայի քայքայումը և կոալիցիայում մնացած ուժերի հակասությունները: Բայց փաստը մնում է փաստ, որ իշխանությունը գտնվում է կրիտիկականին մոտ վիճակում, որ վտանգներն այս մեկ տարում ոչ թե նվազել են, այլ երկրաչափական պրոգրեսիայով աճել, որ երկրում առկա խնդիրները ոչ թե լուծվել են, այլ` բազմապատկվել: Եվ այս ամենի վերջը չի երևում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել