
«Հետքը» Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից փորձել էր պարզել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացող վերջին իրադարձությունների մասին երկրորդ նախագահի դիրքորոշումը և հարցազրույց վերցնել նրանից: Սակայն առաջին անգամ մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, քանի որ, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, Ռ. Քոչարյանը հանրապետությունում չէր: Իսկ երեկվա մեր զանգին Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը պատասխանեց, որ «պրն Քոչարյանը կարիք չունի ինչ-որ բան մեկնաբանել»: «Հետքի» հարցին, թե տեղի ունեցած դեպքերն արդյոք առիթ չեն, որպեսզի Ռ. Քոչարյանը մեկնաբանություն կամ հարցազրույց տա, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Ոչ թե չի ուզում խոսել, այլ հիմա կարիք չկա: Եթե պրն Քոչարյանն ասելիք ունենա, մենք ձեզ կտեղեկացնենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել