HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերձավանցիները վիճաբանել են դանակով

Երեկ` ժամը 00.50-ին, Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Գարիկ Կ.-ն, որը հայտնել է, որ իրենց տանը դանակը սրելիս հարվածել է որովայնին:

Ժամը 13.00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Մերձավան գյուղում, վիճաբանության ժամանակ Գարիկ Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացի, 50-ամյա Արամ Ա.-ն: Արամ Ա.-ն  բերման է ենթարկվել բաժին:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
շատ ապրեն, իսկական գոռցի-ներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter