HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հիմնավորում է

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հերքում է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, որ Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կտրուկ աճել է. «Մի շարք լրատվամիջոցներ շարունակ հրապարակում են անհիմն  տեղեկություններ այն մասին, թե իբր 2008 թ-ի նախագահական ընտրությունների համեմատ Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կտրուկ աճել է, այդ էլ այն պարագայում, երբ նախագահական ընտրություններին ընտրողների ցուցակներում ընդգրկված էին նաև ժամկետային զինծառայողները: Անհարկի շահարկումներից խուսափելու համար բավական է ներկայացնել միայն մեկ հիմնավորում. ՀՀ ընտրողների ռեգիստրում երբեք և ոչ մի անգամ ներառված չի եղել ժամկետային որևէ զինծառայողի անուն-ազգանուն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվի մեջ երբեք և ոչ մի անգամ ներառված չի եղել ժամկետային զինծառայողների թիվը: ՀՀ ընտրողների ռեգիստրում 01.01.2009 թ.-ի դրությամբ ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 2 372 021, այդ թվում` Երևանում` 763 783: 2009 թ.-ի ապրիլի 20-ի դրությամբ, Երևան քաղաքի ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 771 353»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter