HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հայտարարությունը

Ողջունում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի, Վիտալի Բալասանյանի, Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների կեցվածքն հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք գիտակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման շուրջ այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» հայկական դիվանագիտության ձախողում է, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կատարած քաղաքական կոպիտ սխալ, ինչը հղի է հայության համար մեծ վտանգներով: Այն, որ համայն հայության շահերը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթած մի խումբ արկածախնդիրներ փորձում են ստորադասել իրենց հատվածական շահերին, փաստվում է մեկ անգամ ևս: Այս օրերին քաղաքական այն գործընթացը, որը սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից, կանխելու ազգադավ գործընթացը,  վստահաբար կսատարվի ողջ հայության կողմից, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1988 թվականին: «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնություն 05.05.2009թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter