Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկողը ներկայացել է բաժին
Նախօրեին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզել են, որ վրաերթը կատարել է 43-ամյա Շողակաթ Ամիրխանյանը` իր վարած «Ֆորդ Մերկուրի» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Շ. Ամիրխանյանը ներկայացել է բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է Մ. Խորենացու եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում: Այնուհետեւ իր ավտոմեքենայով տուժողին տեղափոխել է Տիտոգրադյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտ:
«Պարզվել է նաեւ, որ տուժողը 1963 թ. ծնված Արմեն Ավետիսյանն է: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության կայքէջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել