HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը Գյումրիում էր

Այսօր առաջին անգամ պաշտոնական այցով Գյումրիում էր ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ  Արայիկ Հարությունյանը: Վերջինս հանդիպելով  Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի անձնակազմի եււ  ուսանողների հետ` պատասխանեց մի քանի քաղաքական հարցերի: Ներկաներին հետաքրքրող այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կառավարությունը  «Ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի վերաբերյալ, Արայիկ Հարությունյանն  ասաց. «Իհարեկե, «Ճանապարհային քարտեզ» ասելով, հանրությունը ծանոթ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականցվող ցանկացած քայլ, որը նպաստում է առաջին հերթին Հայաստանի Հանարպետության զարգացմանը, որը նաև հնարավորություն է տալու Արցախի  ճանաչմանը:Առանց հզոր, տնտեսապես անկախ երկրի` հնարավոր չէ ունենալ անկախություն, և եթե նման համագործակցությունները բերելու են ՀՀ տնտեսական զարգացման, սոցիալական լարվածության թուլացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, աշխատատեղերի ստեղծման, իհարկե, մենք ողջունում ենք: Բայց թե այդ նախնական համաձայնությունը ինչքանով է նպաստելու դրան, մեզ անհրաժեշտ է լինել համբերատար: Վերջնական համաձայանագիր ստորագրված չէ և հստակեցված չեն պահանջները, և մենք պետք է վստահենք մեր երկրի ` Հայաստանի Հանարպետության նախագահին, ով պատասխանատվություն են կրում մեր երկրի արտաքին քաղաքականության համար: Արցախը վստահում է ՀՀ նախագահին, և համոզված է, որ ցանկացած համաձայնություն, պայմանավորվածություն, համաձայնագիր, պայմանագիր առաջին հերթին բխելու է մեր ժողովրդի շահերից»: Իսկ այն հարցին ի պատասխան, թե գերտերությունները ե՞րբ կճանաչեն Արցախի ինքնուրույնությունը, ե՞րբ վերջնականապես կլուծվի Արցախի հարցը, ԼՂՀ վարչապետը հայտարարե. «Մենք լուծել ենք մեր հարցերը: Այսօր Արցախը դե ֆակտո անկախ է, հնարավորություն ունի ազատ արտահայտելու իր կամքը: Մարդու իրավուքների առումով` Արցախը ճանաչված է որպես բավական ազատ երկիր, որտեղ զարգանում է երկիրը, որը ունի հզոր մարտունակ բանակ, և Արցախը իր ձեռքբերած անկախությունը պատրաստ է պաշտպանելու, պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության: Ինչ վերաբերում է, թե երբ են միջազգային տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ ճանաչելու մեր անկխաությունը, դա թող մտահոգի նրանց: Որովհետև այսօր Արցախը ձեռք է բերել առավելագույնը, և այդ ձեռք բերածը պաշտպանելու համար մենք ջանք չենք խնայելու: Մենք, այսպես ասած` մեր հարցերը լուծել ենք, թող մտածի Ադրբեջանը, թող մտածեն միջազգային կառույցները, գերտերությունները, թե հետագայում ինչպես պետք է անեն, որ տարածաշրջանում լինի խաղաղությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter