
Ըստ Ջավախքից ստացվող տեղեկատվության` վրաց իրավապահ մարմինները այդտեղ ծավալել են հույժ կասկածելի ակտիվություն և նախատապրաստվում են ձերբակալությունների նոր ալիքի: Այս անգամ նրանք Թբիլիսիից հրահանգ են ստացել ինչպես հայկական քաղաքական ու հասարակական ուժերի առաջնորդներին, այնպես էլ Ջավախքից ընտրված պատգամավորներին և այդտեղի հայկական անկախ ԶԿՄ-ների ղեկավարներին:
Ըստ ամենայնի` բացառված չէ, որ հենց Սահակաշվիլու նախաձեռնությամբ Ջավախքում հերթական սրումը տեղի ունենա, որպեսզի Վրաստանի քաղաքացիների դժգոհությունը շեղվի հենց այդ ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել