
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը քաղաքացիներին «կարուսելի» դեմ պայքարելու ձև է հուշել` պետք է քվեաթերթիկների վրա ավելրոդ նշում անելով փչացնել քվեաթերթիկը, հետո հանձնաժողովից նորը պահանջել և հանգիստ քվեարկել:
«ՉԻ» - Մալադե'ց, Գարեգին Ազարյան: Պատկերացնո՞ւմ եք` ընտրողը մոտենոմ է հանձնաժողովի նախագահին, նրան մեկնում Գագիկ Բեգլարյանի անվան դիմաց «պտիչկա» դրած և ավելրոդ գծիկով փչացրած քվեաթերթիկը, հայտնում իր անուն-ազգանունը և պահանջում նորը, իսկ «կարուսել» կազմակերպողներն իբր դրսում են և այդ ամենից «խաբար չեն»: Հայաստանում պրոբլեմը հենց այն է, որ ընտրակեղծարարներն ու հանձնաժողովների նախագահները, մեծ հաշվով, նույն «բանդայից» են և միասին են «գործ անում», հետևաբար` «կարուսելի» դեմ պայքարի այս մեթոդը չի աշխատի: Ընդ ոում` Գարեգին Ազարյանն ինքը հրաշալի հասկանում է դա: Իսկ թե ինչու է ԿԸՀ նախագահը խորհյուրդ տալիս ոչ թե հրաժարվել գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, այլ լավ էլ գործարքի մեջ մտնել ու «խաբել», դա էլ արդեն ինքներդ կռահեք:
Աղ-վան, հեռացիր
Թերթի տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ընկել է» ապարանցի Աղվան Հովսեփյանի հետևից: Աղվան Գառնիկիչը միակ մարդն է իշխանական բուրգում, ում վրա Հովիկ Արգամիչն ազդեցոթյուն չունի: Դրա համար էլ Աբրահամյանը ձգտում է այդ կառույցում ևս յուրային մարդու տեսնել: Նա ցանկանում է ԱԱԾ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանով փոխարինել Աղվան Հովսեփյանին: Հարությունյանն ավելի ընկալելի կադր է Հովիկ Աբրահամյանի համար, քան Աղվան Հովսեփյանը:
Վերջին շրջանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զբաղված է Սերժ Սարգսյանի մոտ համապատասխան վերաբերմունք ձևավորելու «սուրբ» գործով: Թե ինչ արդյունքներ կարձանագրի Աբրահամյանը, առայժմ հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել