
Ամերիկահայ միլիարդատեր Քըրրք Քըրքորյանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայում, հատկապես` հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Սթար» թերթը, հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը: Ըստ Սոյաքի` իրենք Միացյալ նահանգներում հանդիպում են ունեցել Քըրք Քըրքորյանի հետ, որի ժամանակ էլ հայ միլիարդատերը որոշում է կայացրել ներդրումներ կատարելու մասին:
Սոյաքի խոսքերով` հիմնակաան ներդրումները կլինեն Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններում:
«Հայերը շատ հաճախ են այցելում Էլազըգ, Արաբկիր, Մալաթիա, Վան և Աղրը: Այդ վայրերում հյուրանոցներ չկան»,- նշել է Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահը` ավելացնելով, որ հայ գործարարները, ընդհանուր առմամբ, ուզոմ են ներդրումներ կատարել Թուրքիայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել