
Ինչ լավ է, այնուամենայնիվ, որ բացի թթի օղուց, դուդուկից ու ընտրություններից Հայոց աշխարհում կա նաև Լևոն Տեր-Պետրոսյան անունով մարդը: Ժողովրդի կողմից պաշտելի այդ էակը վաղուց արդեն կատարում է ոչ այնքան դեկորատիվ, որքան զուտ ազգապահպան գործառույթներ: Եվ դա բնավ զարմանալի չէ. Տեր-Պետրոսյանը պարգևած է մեզ բնության կողմից, եթե հանկարծ ինչ-որ բան Հայոց աշխարհի հետ պատահի:
Լինելով ազգի գենետիկ կոդի կրողը` նրա երազանքի խորհրդանիշը` բազմաչարչար հայ ժողովրդի բարոյական ու մտավոր հարստության գործող կերպարը, Տեր-Պետրոսյանը փորձությունների դաժան օրերին թույլ չի տալիս մեզ բնաջնջվել մոլորակի երեսից: Օրինակ, երբ հայրենիքի գլխին փորձանք գա, նրան կարելի է վաճառել որպես օրգանների դոնոր, ինչը, անշուշտ, կպահպանի աշխարյհում հայ մարդու գեղեկցությունն ու կշտկի մեր հպարտ տերության ծանր տնտեսական վիճակը: Իսկ գեղեցիկին հանդիպել կարելի էր նախօրեին Արաբկիր համայնքում, որտեղ Ավագանու թեկնածու Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ընտրողների հետ:
Յուր լայնախոհությամբ` Տեր-Պետորսայանն այգում հայտարարեց. «Մեր ժողովուրդն ուզում է, որ ազգային հարստությունը, այսինքն` հենց իր հգարստությունը ազգային հարստություն աբստրակտ գույություն չունի, դա հենց ժողովրդի հարստությունն է, չթալանվի գողերի և ավազակների կողմից»:
Կարծես թե առավելագույնս պարզ արտահայտվեց առաջնորդը: Այս ո՞վ է խոսում ազգային հարստության թալանի մասին: Տե-Պետրոսյանը, որն իր շրջապատի հետ մեկտեղ մի քանի տարում թալանեց ու աղքատացրեց Խորհրդային Միության ամենաբարգավաճ հանրապետություններից մեկը: Լավ, լկտիությունն էլ պետք է ինչ-որ սահման ունենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել