
«Դուք ծախում եք Ղարաբաղը և ուրանում եք ցեղասպանությունը»: Նման մեղադրանք վերջին 18 տարիների ընթացքում Հայաստնաի ցանկացած ընդդիմություն հնչեցրել է ցանկացած իշխանության հասցեին: Եվ այդպես կլինի մոտակա 20-30 տարիների ընթացքում, մինչև որ մեր հարևանների հետ հարաբերությունները վերջնականապես չկարգավորվեն: Եթե անգամ ՀՀ նախագահ դառնա Ժիրայր Սեֆիլյանը, իսկ ընդդիմության առաջնորդ դառնա Աշոտ Բլեյանը, միևնույնն է` վերջինս առաջ է քաշելու «ծախելու» և «ուրանալու» թեզը:
Բանն այն է, որ նախագահը, ով էլ լինի, միշտ ստիպված կլինի հաշվի նստել աշխարհի կարգի հետ և անկեղծորեն ձգտել կամ գոնե ձև անել, որ ուզւոմ է այդ խնդիրները կարգավորել: Իսկ ընդդիմադիրները, դարձյալ անկախ անձերից, չեն կարողանա դիմանալ անհաշտ, անզիջում երևալու և «ոչ մի թիզ հող» բացականչելու գայթակղությանը, քաջ գիտակցցելով, որ այդ կեցվածքը մեխանիկորեն քաղաքական դիվիդենտներ է բերում: Ընդ որում` այս պահին նման դիվիդենտների է ձգտում ոչ միայն դասական ընդդիոմթւայնը: Նույն կարգի, փոքր ինչ քողարկված կշտամբանքներ են հնչում երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս համախոհների` ՀՅԴ-ի, Վարդան Օսսկանյանի, Տիգրան Թորոսյանի, և այլոց կողմից:
Իրականությանն այն է, որ բոլորս` թե’ քաղաքական մարդիկ, և թե մենք` սովորական քաղաքացիներս, ունենք այդ հարցի շուրջ մեր կարծիքներն ու մտահոգությունները: այսօր Հայաստանը գտնում է 10 անգմա ավելի վատ պայմանններում, քան 1997-ին, և լուծումները, որոնք մեզ առաջարկվում են, նույնպես 10 անգամ ավելի անբարենպաստ են: Բայց եթե Ղարաբաղի հարցն ինչ որ հրաշքով սառեցվի, ասենք, ևս 10 տարով, ապա մենք կունենանք 100 անգամ ավելի վատ վիճակ:
Բայց մտահոգությունները, եթե անկեղծ են, պետք է արտահայտվեն զուսպ ու չափավոր ձևով: Թե չէ, երբ մարդիկ տրվում են քաղաքական «պերճախոսությանը», նրանք կորցնում են կապը իրականության հետ: Օրինակ, երբ ղարաբաղյան մի շարք հ/կ-ներ հանդես են գալիս խրոխտ հայտրարաորւթյուններվ, կամ որոշ գործիչներ առաջարկում են զրկել Հայաստանին ԼՂՀ-ն ներկայացնելու լիազորությունից, դա հենց այդ «պերճախոսությունների» շարքից է: Ենթադրենք` «զրկում են», և ենթադրենք` ՀՀ իշխանւթյուններն այլևս չեն բանակցում հարևան երկրի ղեկավարների հետ: Պե՞տք է արդյոք բացատրել, թե ինչի է դա հանգեցնելու: Հայաստանի երեք նախագահներն էլ, նման բանակվություններից առաջ ու հետո, տեղեկացևել ու խորհրդակցել են ԼՂՀ ղեկավարության հետ, և այդպես է նաև այսօր: Սա գործող մեխանիզմ է` մինչև որ բանակցությունները հասնեն այնպիսի մի փուլի, երբ ԼՂՀ-ն պիտի հանդես գա որպես կողմ: Մնացածը քաղաքական ռիտորիկայի շարքից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել