HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսալեզու «Ալանիա» հեռուստաընկերության հաղորդումները` Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում

«Ալանիա» հեռուստաալիքն արդեն սկսել է իրականացնել «Նոր հնարավորություններ և նոր հեռուստադիտողներ» ծրագիրը, որի հեռարձակումը նաև հասանելի կլինի տարբեր տարածաշրջանների հեռուստադիտողներին: «Ա-ինֆո»  գործակալության տվյալներով, Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերության հետ արդեն իսկ ստորագրված է պայմանագիր` «Ալանիայի» հաղորդաշարերին եթերային ժամանակ տրամադրելու համար: Հիշեցնենք, որ «Ալանիան» Վրաստանում գործող միակ ռուսալեզու ալիքն է, որի հեռաձակումը հատկապես մատչելի կլինի այն շրջանների համար, որոնց բնակիչները էթնիկ փոքրամասնություններ են: Ժամանցային շոուներ, թարմ նորություններ, հետաքրքիր ֆիլմեր. այս ամենը կընձեռի նոր ծրագիրը, որի հեռարձակումը կլինի Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Ի դեպ, Ծալկայում «Ալանիան» ունենալու է նոր մասնաճյուղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter