Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան
Նախագահի մամլո գրասենյակը տեղակացնում է, որ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը` Ժնև):
ՀՀ Նախագահի մայիսի 5-ին ստորագրած մեկ այլ հրամանագրով Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել