HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի խորհրդի կոնգրեսի առաքելության գնահատականը՝ նախընտրական իրավիճակի վերաբերյալ

Երևանում մայիսի 31-ին կայանալիք առաջին մունիցիպալ ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախընտրական առաքելություն է իրականացվել Երևանում մայիսի 3-6-ը։ Երեք անդամից կազմված պատվիրակությունը՝  Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինը (Իտալիա), Միշել Գեգանը (Ֆրանսիա) և Նայջել Մերմագենը (ՄԹ), հանդիպել են կառավարության և քաղաքային պաշտոնյաների, քաղաքական ֆրակցիաների մեծ մասի թեկնածուների, ինչպես նաև ՈԿԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ պատվիրակությունը հանդիպել է եվրոպական և ոչ եվրոպական երկրների մի խումբ դեսպանների հետ։ Այս մասին հայտնեցին ԵԽ երևանյան գրասենյակից: Մարդիկ, ում հետ խոսել է պատվիրակությունը, մասնավորապես ընդգծել են այս ընտրությունների նշանակությունը Հայաստանում տեղական ժողովրդավարության և ընդհանուր առմամբ երկրում քաղաքական իրավիճակի համար։ Կոնգրեսի պատվիրակության մոտ պատկերացում է ստեղծվել որ սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես կապված ընտրողների գրանցման և մոբիլիզացիայի, ձայները հաշվելու և քարոզարշավի լրատվական օբյեկտիվության առումով։ Պատվիրակությունն ընդհանուր տպավորություն է ստացել, որ քաղաքապետի ինստիտուցիոնալ և քաղաքական դերը վտանգված է մարգինալացման իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի և ընդդիմության միջև խիստ առճակատման պատճառով։ «Մենք մտահոգ ենք, որ Երևանի քաղաքացիների իրական կարիքները կարող են մի կողմ մղվել այս առճակատման պատճառով»,-առաքելության ավարտին ասել է Ֆաբիո Պելեգրինին։ «Կոնգրեսը տեղյակ է այս ընտրությունների նշանակությանն ու առանձնահատուկ բնույթին։ Որպես այս ընտրությունների միակ ինստիտուցիոնալ դիտորդներ, մենք այս ասպեկտները հաշվի կառնենք մեր դիտորդական առաքելության ընթացքում, որը իրականացվելու է մայիսի վերջին»,- շեշտել է Նայջել Մերմագենը։ «Չնայած մեր առաքելության ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին, մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կանեն առավելագույնը այս ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ ձևով անցկացնելու համար»,-եզրափակել է Միշել Գեգանը։ Կոնգրեսը միջազգային միակ կազմակերպությունն է, որը դիտարկելու է մայիսի 31-ի ընտրութոյւնները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter