
«Մենք հասկացանք, որ օրինական է համարվում այն կառույցը, որն ընդունվում է ժողովրդի կողմից, ոչ թե վավերացված է քաղաքապետի ստորագրությամբ»,- Քանաքեռ-Զեյթուն համայնքում հայտարարել է Գագիկ Բեգլարյանը:
«ՉԻ»- Հոպ, տեղ հասանք: Բանից պարզվում է` քաղաքապետի ստորագրությունը կապ չունի, կարևորը` որ «ժողովուրդն ընդունի կառույցը»: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե քաղաքապետը պարտավոր է թույլատրել կառուցել միայն այնպիսի շենքեր և «օբյեկտներ», որոնք ընդունելի կլինեն:
Հասկացա՞ք, թե դեպի ուր է տանում Գագիկ Բեգլարյանը: Ասենք` ինչ-որ մեկը նախկին քաղաքապետին տեղը տեղին կաշառքը տվել է ու օրինական փաստաթղթեր «հանել»: Հիմա Գագիկ Բեգլարյանն ասում է` «էդ հաշիվ չի, ժողովուրդը քո կառույցը չի ընդունում»: Այսինքն` նորից մուծվիր, որ ընդունելի դառնա: Մյուս կողմից էլ, եթե հանկարծ պարզվի, որ որևէ կառույց ապօրինի է, պրոբլեմ չկա. կարևորը փաստաթղթերը չեն, այլ «ժողովրդի կարծիքը»: Իսկ այդ «կարծիքը» կազմակերպելը շատ հեշտ է. «բնակիչների անունից» նամակներ են սարքվում և վերջ: Հիմա հասկացա՞ք, թե ինչ տրամաբանությամբ է Գագիկ Բեգլարյանը պատրաստվում ղեկավարել Երևանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել