HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանավորվել էին ընտրակաշառք չբաժանել

hraparak4Զենքի, թմրանյութի հանձնման-ընդունման «Վահան» օպերացիան, որի միամսյակն սկսվեց ապրիլի 29-ին և վերջանում է մայիսի 29-ին` Երևանի քաղաքապետի քարոզարշավի վերջին օրը, ըստ իրազեկ աղբյուրների` հղացել է ոչ թե Ալիկ Սերգեյիչի գլխում, այլ նախագահական նստավայրում: «Վահանը» ծառայելու է մայիսի 31-ի ընտրությունների ընթացքից ու արդյունքներից դժգոհների դեմ: Ի դեպ, դրա մասին է վկայում նաև դրա ժամկետը: Դա ուղղված է ոչ այնքան և ոչ միայն ընդդիմության, որքան ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր կուսակցությունների դեմ: Թե այն կոնկրետ ինչ եղանակով կգործարկվի, հայտնի է միայն դրա հեղինակներին, բայց չի բացառվում, որ այն ընտրողները, որոնք առավել ակտիվ կլինեն հետընտրական պրոցեսում, կպայքարեն, կփորձեն գրանցել տալ ընտրախախտումները, անմիջապես հետին թվով կհայտնվեն «Վահանի» թիրախների թվում: Թերթի տեղեկություններով` ընտրություններից առաջ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ ընտրակաշառք չի բաժանվելու, սակայն ինչ-որ պահի ԲՀԿ-ն տեղեկացել է, որ հերթական անգամ խաբված է: Ի դեպ, ըստ այդ պայմանավորվածության, կողմերը որոշել էին` որ պահին մեկը խախտի պայմանը, մյուսը սկսելու է ընտրակաշաք բաժանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter