HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիվիրյանի գործը տեղափոխվեց ԱԱԾ

aravot3Թերթի տեղեկություններով` մայիսի 1-ի լուսաբացին «Armenia today»-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված հարձակման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության վարույթ: Ըստ թերթի` քրգործի` ԱԱԾ տեղափոխելու պատճառ է հանդիսացել ոչ միայն նախաքննական մարմնի նկատմամբ առկա անվստահությունը, այլև այն, որ միջադեպից մոտ կես ժամ հետո դեպքի վայրում աշախտող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարներում, արյունոտ փայե ձողից բացի, ֆիքսվել են նաև հանցագործների կրակած գնդակների պարկուճները, որոնք ոստիկանության հետաքննիչները չեն արձանագրել: Բացառված չէ, որ այդ բացթողման համար կարող են պատասխանատվության ենթարկվել նաև դեպքի վայրի զննությունը կատարած անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter