HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժի արկածները Ստասբուրգի յարմարկայում

hj3Լեգիտիմության բացակայությունը արտաքին գործոնով հակակշռելը սկսում է «բարի ավանդույթ» դառնալ Հայաստանում: Բռնազավթում ես իշխանությունը, հետո սկսում պետությանդ շահերը կամ ազգային ինքնագիտակցության մաս կազմող արժեքները տանել Ստրասբուրգի յարմարկա: Ռոբերտ Քոչարյանը, 1998-ին իշխանության գալով, այդ եվրոյարմարկայում վաճառեց Ստեփանակերտի տեղը ԼՂ բանակցային գործընթացում, և այդպիսով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այն ժամանակ թվում էր` ի՞նչ մի մեծ բան է տեղի ունեցել, կարևորն այն է, որ հայկական կողմն ավելի բարձր է խոսում Ղարաբաղի անկախացմսան, ինքնորոշման իրավունքի և այս կարգի այլ բաների մասին: Բայց մենք հենց այս հարցում ենք մոլորվում, երբ մտածում ենք, թե իրադարձությունները ծնվում են միանգամից: Իրականում, մեծ և աղետալի իրադարձությունները ձևավորվում են առաջին հայացքից ոչ էական թվացող դետալների կոտակմամբ, ինչպես ամպրոպն ու կայծակն են կուտակվում ջրի մակրևույթից հանգիստ սահող գոլորշուց: Քոչարյանը այդ յարմարկայում բանակցային սեղանին Ստեփանակերտի ունեցած տեղը վաճառելուց բացի ցեղասպանության ճանաչման միջազգային հարցը սկսեց բերել ապրանքային տեսքի` նաև սփյուռքում լեգիտիմություն ստանալու ակնկալիքով: Հետո իշխանսությունը բռնազավթեց Սերժ Սարգսյանը, և գնաց նույն` Քոչարյանական ճամփաներով, այն տարբերությամբ, որ ավելի հեռուն գնաց: Առաջին գործը, որ արեց` ստորագրեց Մայնդորֆյան հռչակագիրը` մի գոլ, ոչինչ չասող փաստաթուղթ: Թվում է, թե ինչ է տեղի ունեցել: Չէ՞ որ հայկական կողմը ավելի ու ավելի բարձր է գոռում Ղարաբաղի անկախացման, ինքնորոշման և այլնի մասին: Սերժ Սարգսյանը հրավիրեց կուսակցությունների ղեկավարների ու խոսեց մեծադղորդ բաների մասին, ասաց, որ ամեն ինչ ցենտր է, կամ գոնե` ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Մյունխենում էլ դրեց, մի բոցաշունչ ճառ ասաց` գնա գալիս եմ: Հայ ժողովուրդն էլ հանգիստ շունչ քաշեց` մոռանալով, որ կարևորը ոչ թե Մայնդորֆյան հռչակագրի տեքստի մեջ գրվածն է, այլ նրա տակ դրված ստորագրությունները, ավելի ճիշտ` Ստեփանակերտի ստորագրության բացակայությունը: Այսպիսով, տեղի ունեցավ տրամաբանականը` Քոչարյանը վաճառեց բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի ունեցած տեղը, իսկ Սերժ Սարգսյանը փաստաթղթավորեց այդ վաճառքը: Բայց միայն սա բավարար չէր Սերժ Սարգսյանին` Ստասբուրգի յարմարկայում վարձած տաղավարի վարձավճարը մուծելու համար, և ահա հաջորդ քայլով ծախվեց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, ինչպես առաջին նախագահը նկատեց` Ս. Սարգսյանը ծախեց ցեղասպանությունը, այսինքն` մեծ եղեռնը, և միանգամից նաև փաստաթղթավորեց վաճառքը` ի դեմս հայ-թուրքական ապրիլի 22-յան հայտարարության: Բայց այս պատմության ողջ հմայքն այն է, որ սրանով ամեն ինչ ոչ թե ավարվում է, այլ նոր է միայն սկսվում: Ժամանակակից աշխարհում ամեն գործարք հնարավորինս մանրամասն փաստաթղթավորվում է, ձևակերպվում: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում մենք ականատես կլինենք բազմաթիվ ոչինչ չասող և գոլ փաստաթղթերի ստորագրման: Միայն այդ փաստաթղթերի համադրումը, դրանց բովանդակության միաժամանակ թե գործարկումն է, որ բացահայտելու է վաճառքի մասշտաբները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter