Ծեծել են հաղորդավար Նվեր Մնացականյանին
Երեկ` ժամը 00.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 1957 թ. ծնված Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի:
Նվեր Մնացականյանը բուժօգնության է դիմել «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել բուժօգնություն եւ գնացել տուն:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել