
«Իմ կարծիքով այդ ընտրությունները բախշվելու են կոալիցիոն ուժերի շրջանակում, ու խոսել, թե կոալիցիայի որ ուժն է լինելու առաջինը` ձայների մեծամանությամբ, անիմաստ է, որովհետև նույն կոալիցիոն թիմը շարունակելու է քաղաքը ղեկավարել` անկախ նրանից, թե հանրապետականը կընտվի, թե բարգավաճը»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական լարում կլինի՞: Նա նշեց, որ լարում չի լինի, քանի որ, օրինակ, նույն դաշնակցականներն էլ համագործակցության եզրեր ունեն կոալիցիայի հետ, ու դա որևիցե բախման չի բերի:
«Ընդդիմությունը ես չեմ գտնում, որ այնքան ձայներ կհավաքի, որ խնդիր ստեղծի իշխանության համար: Նա կունենա ձայներ, բայց ոչ ազդեցիկ, 15-20 տոկոս կստանա ու վերջ»,- ասաց նա` նշելով, որ ցանկացած պետության համար ցանկալի է, որ ընդդիմությունը ներկայացուցչություն ունենա որևէ կառույցում, բայց չափի սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել