ԼՂՀ այցելողների թիվը երկու անգամ ավելացել է
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ ավելացել է 2008թ.նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, գերակշռում են Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Լեհաստանի քաղաքացիները:
ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում նշեցին, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, հանրապետություն այցելող օտարերկրյա քաղաքացիների թվի աճի միտում է նկատվում: Հիմնականում դրանք զբոսաշրջիկներ են, որոնց այցերը ԼՂՀ զգալիորեն աճում են հատկապես մայիս-սեպտեմբեր ամիսներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել