HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոգեբաղնիքից` ոստիկանություն

«Վահան» համալիր միջոցառման շրջանակներում իրավապահներն Ագաթանգեղոսի ու Խորենացու փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել մարմնավաճառներ` 42-ամյա Լյուդմիլա Պ.-ին, 27-ամյա Նարինե Յ.-ին, 46-ամյած Ռիտա Դ.-ին եւ 38-ամյա Գայանե Կ.-ին: Պարզվել է, որ Պարոնյան փողոցում գտնվող «Լուսինե» ՍՊԸ-ին պատկանող շոգեբաղնիքի աշխատակիցները, 2001 թվականից մինչ օրս նշված շոգեբաղնիքի սենյակները շահադիտական նպատակով պարբերաբար տրամադրել են հիշյալ մարմնավաճառներին: «Մայիսի 7-ին` ժամը 00.20-ին, շոգեբաղնիքից բաժին են ներկայացվել մարմնավաճառ, 38 տարեկան Մարինա Ա.-ն, շոգեբաղնիքի աշխատակիցներ` 38-ամյա Նարինե Հ.-ն եւ 53-ամյա Սվետլաննա Չ.-ն: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter