HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրիկ Արապյանի դիմումի բողոքարկման նիստը նշանակվել է մայիսի 29-ին

Այսօր Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայացել է ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` որպես Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության առաջին նիստը: Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը այս տարվա փետրվարի 16-ին առանց որեւէ պատճառաբանման հրաժարվել է գրանցել Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պ. Արապյանին` որպես Չախալյանների պաշտպան: Պատրիկ Արապյանի դիմումի մերժման բողոքարկման գործով դատավարությունը նախագահում է դատավոր Նինո Օնիանին: Չախայանների շահերի պաշտպան, «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ Նինո Անդրիաշվիլին «Հետքին» ասաց, որ այսօր ընթացել է դատավարության միայն նախապատրաստական փուլը: Իսկ բուն դատավարությունը նշանակվել է մայիսի 29-ին:  «Այսօր նրանք միայն մեր հայցն ընդունեցին: Հաջորդ դատավարությունը 29-ին նշանակվեց, քանի որ դատավորի ծանրաբեռնվածության ցուցակում այլ ազատ օրեր չկային»,-նշեց փաստաբանը: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը կարծում է, որ նիստը մայիսի 29-ին հետաձգելը դատավարության անհարկի ձգձգման հերթական փորձն է, չնայած նրան, որ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ կազմակերպված ցույցի ժամանակ Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացել էր կարգավորել և դրական լուծում տալ Պատրիկ Արապյանի գրանցման խնդրին: Ռ. Թաթոյանի տեղեկացմամբ, Չախալյանների գործով դատավճիռը միայն մայիսի 2-ին է տրամադրվել Չախալյանների պաշտպաններին, իսկ ռուսերեն տարբերակը` այսօր: Բողոքարկման համար մեկամսյա ժամկետը լրանում էր մայիսի 7-ին: Պաշտպանները ստիպված են եղել դատական նիստերի արձանագրությունների հիման վրա կառուցել բողոքարկումը և ժամանակին հայցը ներկայացնել վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter