Հաստատվել է Երեւանի առաջին ավագանու նիստի անցկացման կանոնակարգը
Այսօր կառավարության նիստի ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրը հաստատել է Երեւանի առաջին ավագանու առաջին նիստի անցկացման կանոնակարգը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։ Հաստատվել է նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին երդման արարողության կարգը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ`երկու օր ժամկետ է տրվել` շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագծերը մեկ անգամ եւս քննարկելու եւ վերջնական տեսքի բերելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել