Արմեն Հարությունյանը մտահոգված է
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է Ա.Արզումանյանի և Ս.Սիրունյանի վերաբերյալ քրեական գործերով դատավարությունների մոնիտորինգ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը , որ «Յոթի գործով» առանձնացված դատավարությունների ընթացքում շարունակվում են վկաների նկատմամբ տարաբնույթ ճնշումների վերաբերյալ հայտարարությունները, պաշտպանը երեկ որոշում է կայացրել իր աշխատակազմի այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներին ներգրավել դատական մոնիտորինգային խմբում` Սասուն Միքայելյանի և Հակոբ Հակոբյանի դատավարությունների դիտարկումներն իրականացնելու նպատակով:
Համաձայն մարդու իրավունքների պաշտպանության արած հայտրարաության` օրենքով չնախատեսված միջոցներով սուտ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկայի և իրավապահ համակարգի ռեպրեսիվ բնույթի մասին Մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնել է թե´ իր տարեկան զեկույցում, թե´ հրապարակային ասուլիսների ընթացքում` հիմք ընդունելով այդ կապակցությամբ իրեն հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքները:
Թեև այդ դիմում-բողոքներում բարձրացված հարցերի կապակցությամբ պաշտպանի պահանջով իրավասու մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում դեպքերից որևէ մեկը չի հաստատվել, այնուհանդերձ, դիմումների թե´ քանակը, թե´ բովանդակությունը և թե´ վերջին շրջանում վկաների հայտարարությունները, կարող են վկայել համապատասխան մարմինների գործելակերպի մասին»,- նշված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարությունում:
Դրանում նշվում է նաեւ, որ Արմեն Հարությունյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ վկաների նկատմամբ ճնշումները և լրագրողների նկատմամբ շարունակվող բռնությունների, օրինակ` Նվեր Մնացականյանի դեպքը, չբացահայտման դեպքերը սպառնում են երկրում վախի և անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել