HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվելուն

Ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները «Վահան» համալիր միջոցառման շրջանակներում «Տբրանոց» ռեստորանից բերման են ենթարկել նշված ռեստորանի մատուցողուհի, նախկինում դատված, 46 տարեկան Ասյա Ե.-ին: Նա անցյալ տարվա մարտից ի վեր, շահադիտական նպատակներով, 26-ամյա Մելսիդա Ս.-ին, 47-ամյա Աննա Խ.-ին, 30-ամյա Մարինե Պ.-ին եւ 35-ամյա Անահիտ Խ.-ին միջնորդել է հաճախորդների հետ սեռական հարաբերություններ ունենալ եւ այդ նպատակով վերջիններիս տրամադրել է տարածք: «Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter