
Տարիներ առաջ ազգային ժողովում այսօր քաղկալանավոր Մյասնիկ Մալխասյանի գլխավորած «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 8-ը` Շուշիի ազատագրման օրը, հռչակվեց որպես Երկրապահի օր:
«Երբ «Հայաստան» խումբը ԱԺ-ում պայքարում էր, որ մայսիս 8-ը ընդունվի որպես Երկրապահի օր, համոզված էինք, որ այդ օրը կլինի մեր երկիրն ազատագրող ազատամարտիկի, երկիրը պահողի տոնը, որը պետք է խորհրդանշեր մեր ազատությունն ու անկախությունը»,- թերթին փոխանցել է Մյասնիկ Մալխասյանը` ափսոսանք հայտնելով, որ այսօր Հայաստանում հայը զրկված է ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքից, որ բանտերը լցված են քաղբանտարկյալներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել