HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճշտվում է քաղբանտրակյալների ցանկը

hraparak5Թերթի տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությանը` ճշտել այն քաղբանտարկյալների ցանկը, որոնց անունները կարող են հայտնվել համաներման հրամանագրի մեջ: 2008թ. մարտի մեկից հետո սպասվելիք համաներման մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են, բայց իրականություն չեն դառնում: Սակայն իրավապահ շրջանակներում «Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ այս անգամ երկրի ղեկավարությունն իրոք մտադիր է լիցքաթափել քաղբանտարկյալների առկայությամբ պայմանավորված մեր քաղաքական լարվածությունը, միաժամանակ խուսափել ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում անցանկալի փաստաթղթերի ընդունումից և դրական մթնոլորտ ստեղծել Երևանի քաղաքապետի ընտրությունների շեմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter