
«Շատ դժվար է հաղթահարել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները` առանց լուծելու Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները»: Հայտարարելով այս մասին` Թուրքիայի վարչապետ Էրդողանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի ժամանակավոր անդամն է այժմ Թուրքիան, Հայաստանին կհամարի օկուպանտ երկիր:
Թուրքիայի վարչապետը գտնում է, որ ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի և կոչ անի Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան արդեն քայլեր է ձեռնարկել և առաջարկել է ձևավորել Կովկասի կայունության պլատֆորմը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ: Վեճը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է արտահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:
Իսրայելի կառավարությունը դեմ է Ցեղասպանության ճանաչմանը
Իսրայելի խորհրդարանը(Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Իսրայելի «Մերեց» կուսակցության նախագահ Խայիմ Օրոնի ներկայացրած նախագծին դեմ է հանդես եկել իսրայելական կառավարությունը, որի անունից նախարար Գիլադ Էրդանը, հայտարարելով, թե Հայոց ցեղասպանության հարցը «Քնեսեթում քաղաքական քննարկումների թեմա չէ», ընդգծել է, որ «Իսրայելը աջակցում է բաց և պատմական փաստերի վրա հիմնված քննարկուններին»:
«Զոհված հայերի հիշատակի ոգեկոչումը մեր բարոյական պատասխանատվություն է: սակայն այդ հարցը բացահայտ կերպով պատմական փաստերի հիման վրա պետք է քննարկվի: Իսկ դրա տեղը խորհրդարանը չէ»,- նշել է Գիլադ Էրդանը:
Մայիսի 5-ին Քնեսեթը քննարկել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագիծը քննարկման դնելը: Իսրայելի խորհրդարանի առաջիկա նիստերի ժամանակ պետք է որոշվեր, թե որ հանձնաժողովն է ուսումնասիրելու հարցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել