Նախագահները համաձայնել են հարգել բոլոր պայմանավորվածությունները
Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Սա նախագահ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահի երեւանյան այցից հետո երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր: Հայ-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են գնահատել պրահյան հանդիպումը: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել