HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` «Սիմիկ Սերվիս»-ը կանխամտածված սնանկության հասցնելու դեպքի առիթով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացած նյութերի ուսումնասիրությամբ  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Սիմիկ Սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը, պետության հանդեպ 2011թ. մարտի 10-ի դրությամբ 2 313 974 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, ընկերության ունեցած 4 551 000 դրամ գումարի մնացորդը եւ 32 379 000 դրամ արժողության հիմնական ու շրջանառու միջոցները տնօրինել է իր հայեցողությամբ` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ` այդկերպ պետությանը պատճառելով  խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter