HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարզել տարածվող տեղեկությունների ճշմարտացիությունը»

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը այսօր տարածել է հայտարարություն, որում տարածաշրջանի բնակչությանը կոչ է անում` պահպանել զգոնություն և չգնալ սադրանքների. «Օրերս մի շարք լրատվամիջոցներ սկսել են ահազանգել այն մասին, որ վրացական իշխանությունները պատրաստվում են կալանավորել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ` «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության նախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանին, «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանին եւ «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանին: Թե' Նորիկ Կարապետյանը, թե' Դավիթ Ռստակյանը և թե' Արտակ Գաբրիելյանը հասարակական-քաղաքական գործիչներ են, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավորներ, ովքեր մշտապես վարել են կանոնավոր ու հավասարակշռված գործունեություն: Նրանք երբևէ հանդես չեն եկել այնպիսի գործողություններով կամ քայլերով, որոնք կհակասեին Վրաստանի պետական շահերին կամ օրենքներին: Չնայած այդ լրատվամիջոցների տարածած տեղեկատվություններին, նման միջոցառումների նախապատրաստություն Ջավախքում` մասնավորապես Ախալքալաքում, դեռևս չի նկատվում: Ըստ տարածվող տեղեկությունների, Վրաստանի իրավապահ մարմինները հրահանգավորվել են Ջավախքում իրականացնել նոր ձերբակալությունների շարք` մի կողմից երկրի քաղաքացիների ուշադրությունը Թբիլիսիում ընթացող գործընթացներից շեղելու եւ մյուս կողմից` Ջավախքում տեղի բնակչության իրավունքների պաշտպանության համար մղվող քաղաքական պայքարը հունից հանելու,  բռնության ու հալածանքների նոր պատրվակներ ստեղծելու նպատակով: Այս ամենը հաշվի առնելով` Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը սույն հայտարարությունով դիմում է համապատասխան մարմիններին, պահանջելով պարզել այս տարածվող տեղեկությունների ճշմարտացիությունը, այլապես` նման տեղեկությունները եւ հետագա քայլերը կհամարվեն Ջավախքի ժողովրդի եւ նրա քաղաքական-հասարակական գործունյա տարրի դեմ ուղղված սադրանք: Ազգային, քաղաքական հողի վրա նման սադրիչ գործողությունները միմիայն կստեղծեն ազգամիջյան լարվածություն, ինչը նաեւ կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանը»,-ասված է հայտարարության մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter