«Սինոփսիս»-ի եկամուտն աճել է 14.8 %-ով
«Սինոփսիս» ընկերությունը` կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, այսօր հայտնել է 2011 ֆինանսական տարվա երրորդ քառորդի տվյալները:
2011 ֆինանսական տարվա երրորդ քառորդի համար «Սինոփսիսը» հայտնել է 386.8 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին` 2010 ֆինանսական տարվա երրորդ քառորդի 336.9 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 14.8 %-ով:
«Սինոփսիսը երրորդ եռամսյակում ապահովել է բարձր եկամուտ, շահույթ յուրաքանչյուր բաժնետոմսից և դրամական հոսք, և մենք վստահ ենք, որ 2011 թվականի ֆինանսական տարին կավարտենք հաստատուն և հզոր արդյունքներով,- ասում է Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: - Նախագծման աշխատանքների ծավալը շարունակում է աճել, ինչը պայմանավորված է մոբիլ սարքավորումների, ամպային ենթակառուցվածքների և էլեկտրոնային բովանդակությամբ բազմաթիվ ամենօրյա օգտագործման ապրանքների նկատմամբ պահանջարկով: Սինոփսիսը վերջիններիս շուկաների հաջողության անբաժանանելի մասն է կազմում»:
GAAP տվյալներ
Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով 2011 ֆինանսական տարվա երրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 52.1 մլն ԱՄՆ դոլլար կամ բաժնետոմսի համար 0.35 ԱՄՆ դոլար` համեմատած 2010 ֆինանսական տարվա երրորդ քառորդի 39.3 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.26 ԱՄՆ դոլարի հետ:
Ոչ GAAP տվյալներ
Ոչ GAAP տվյալներով 2011 ֆինանսական տարվա երրորդ քառորդի մաքուր եկամուտը կազմել է 68.1 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.46 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2010 ֆինանսական տարվա երրորդ քառորդի 58.2 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.39 ԱՄՆ դոլարի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել