HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բրիտանացի լուսանկարչի ցուցահանդեսը` Արցախում

08_05-p_melor-11 Երեկ երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ բրիտանացի հայտնի լուսանկարիչ Պոլ Մելորի լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը` հեղինակը: «Հայացք` դեպի անցյալ, աչք` դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի այն լուսանկարները, որոնք ներկայացնում են  Ղարաբաղի եւ Հայաստանի կյանքը, առօրյան ու կենցաղը: 08_05-p_melorՊոլ Մելորն առաջին անգամ Արցախ էր եկել 2001թ. ու որոշել լուսանկարներով աշխարհի ուշադրությունը սեւեռել ղարաբաղյան խնդրին, ղարաբաղցիների կյանքին ու առօրյային: Lուսանկարներների միջոցով Փոլ Մելորը փորձում է աջակցել նաեւ կնոջ` Քեթի Մելորի կողմից հիմնադրված BirthLink հիմնադրամի գործունեությանը, ինչի շնորհիվ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում նորածինների բաժանմունք է գործում` ժամանակակից սարքավորումներով հագեցած: Կազմակերպությունը ծրագիր է իրականացնում նաեւ ծննդատան` մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում: Լուսանկարները ցուցադրվել են նաեւ Բոստոնում, Օքսֆորդում, Լոնդոնում եւ  Երեւանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter