ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպում է Հայաստանի պաշտոնյաների հետ` քննարկելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առաջնահերթությունները
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն այսօր ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերըը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում և ընդգծեց մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ավելի բարձր` քաղաքական օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը:
Երևանում իր եռօրյա պաշտոնական այցի շրջանականերում, որ այսօր ավարտվում է, Բյոդեն մասնակցեց Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության և ռեսուրսային կենտրոնի բացման միջոցառմանը, որը հիմնադրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո` Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների կառաավարությունների աջակցությամբ: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կօգնի բարելավել զոհերի պաշտպանությունը և կծառայի որպես երկխոսության, վերապատրաստման, հանդիպումների և տեղեկատվության վերլուծության հարթակ` մշակելու թրաֆիքինգի դեմ պայքարում իրագործելի նպատակներ:
Մասնավորապես Բյոդեն ընդգծեց զոհերի ավելի լավ իդենտիֆիկացիայի անհրաժեշտությունը. «Ավելի լավ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ զոհերին և իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ` զոհերի իդենտիֆիկացիայի նախապայմաններից է, և ես կոչ եմ անում իշխանություններին ավելի մեծ ջանքեր գործադրել նաև բնակչության առավել խոցելի շերտերում հնարավոր դեպքերի հետախուզման ուղղությամբ»:
Իր այցի ընթացքում Բյոդեն հանդիպեց ՀՀ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ, ով նախագահում է Թրաֆիքինգի հարցերով պետական միջգերատեսչական խորհուրդը, ինչպես նաև Ազգային ժողովի, Արտգործնախարարության, Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության նախարարության, ՀՀ ոստիկանության, լխավոր դատախազի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Նա նաև քննարկեց ոլորտում համագործակցությունը և համակարգումը քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների` թրաֆիքինգով զբաղվողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ մեծ ջանքերը: Այնուամենայնիվ ինձ մտահոգում է այն, որ դատապարտվածների մեծ մասը կանայք են: Այս կանանց մի մասը անցյալում զոհեր են, և ես խրախուսում եմ ջանքերն ուղղել բոլոր պատասխանատու անձանց համապատասխանաբար պատժի ենթարկելու` ներառյալ հիմնական շահագործողներին»,- ասաց Բյոդեն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն ասաց, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցություն տրամադրել Հայաստանի համապատասխան բոլոր հաստատություններին. «ԵԱՀԿ-ն մշտապես հանդիսացել է ակտիվ միջազգային դերակատար Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի գործողություններում` հետամուտ երկրում կանխարգելման, պաշտպանության և ուղղորդման մեխանիզմների ապահովմանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել