
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Քարնեգիի հիմնադրամում, հայտարարել է, որ Ռուսաստանը լավատեսորեն է նայում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքով` ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Եվրոպան «ներդաշնակ են աշխատում» իրադրության կարգավորման համար:
Լավրովը նշել է, որ հիմախնդրի լուծման գլխավոր սկզբունքները Ադրբեջանի և Հայաստանի կողմից ամրագրվել էին արդեն 2007-ի աշնանը կայացած Մադրիդի հանդիպմանը: Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու ևս մեկ հնարավորություն կունենան մոտ ժամանակներս, քանի որ նրանք ընդունել են Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին մասնակցելու հրավերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել