HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա մենք ո՞նց էինք պայմանավորվել

chi7Պրահայում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտրարել է, թե հանդիպման ընթացքում իրենք պայմանավորվել են հարգել պայմանավորվածությունները: «ՉԻ» - Շատ խորիմաստ և բովանդակալից հայտարարություն է: Իսկ մեզ թվում էր, թե պայմանավորվել են չհարգել պայմանավորվածությունները: Մնում է ընդամենը պարզել, թե այդ ի՞նչ էին պայմանավորվել կողմերը, որ հիմա էլ որոշել են դրանք հարգել: Ըստ երևույթին` Սերժ Սարգսյանը նեղվել է, որ հենց նույն օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պիտի Հայաստանին ագրեսոր ճանաչի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո: Հա, բայց ի՞նչ կա նեղվելու: Թուրքիան ինչ իրեն պետք էր, արդեն ստացել է, հետևաբար, «պայմանավորվածությունները հարգելու» կարիք չունի, և Սերժ Սարգսյանը միայն ինքն իրենից կարող է նեղանալ այս իրավիճակի համար: Կամ էլ թող հրապարակի «պայմանավորվածությունները», ու թող բոլորը համոզվեն, որ Թուրքիան իսկապես դրանք խախտում է: Թե՞ «հեչ հրապարակելու բան չի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter