HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուքի արդյունքում աշակերտը հայտնվել է հիվանդանոցում

hraparak6Նախօրեին հերթական դաժան վենդետան է տեղի ունեցել մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում: Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի թիվ 190 դպրոցի ուսուցչուհի Գայանե Վարդանյանի որդին` Սարգիսը, որը տնտեսագիտական ինստիտուտի ուսանող է, ընկերների հետ որոշել է պատժել 10-րդ դասարանցի աշակերտ Միհրան Կարապետյանին: Դպրոցի բակում Սարգիսն ընկերների հետ բացատրություն է պահանջել Միհրանից` մայրիկի դասը խանգարելու համար: Բանավեճը վերածվել է ծեծուջարդի, և աշակերտին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են 3-րդ մանկական կլինիկա: Դեպքի մանրամասները դպրոցի տնօերն Կարինե Զատիկյանը հրաժարվել է թերթի թղթակցին հաղորդել, ավելին` խորհուրդ է տվել թեման լուսաբանելու հարցում չշտապել, քանի որ, ըստ նրա, դեռ պարզ չէ, թե ով է մեղավորը: Ի դեպ, ծեծողի մայրը հենց իրավունք առարկան է դասավանդում, իսկ ծեծված երեխան երեկվա դրությամբ դեռ պարբերաբար հիվանդանոցում կորցնում էր գիտակցությունը: Հարձակվել են խաղատան վրա Մայիսի 7-ի գիշերը զինված հանցախումբ է ներխուժել Իջևանի խաղատներից մեկը, հարձակվել պահակային ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նույնիսկ` հաճախորդների վրա, ծեծել նրանց, պատճառել լուրջ վնասվածքներ, առևանգել շուրջ 300 հազար դրամ և դիմել փախուստի: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` խաղատանն այդ պահին շատ քիչ գումար է եղել, իսկ բանդան վնասազերծելու կամ հայտնաբերելու մասին տեղեկատվություն մինչև ուշ երեկո չի հայտնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter