
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` երեկ Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտրարեցին, թե բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքերի շուրջ:
Երեկ հայտնի դարձավ, որ դա այնքան էլ այդպես չէ, որ` «Բանակցություններն անցել են լարված մթնոլորտում, և որ կողմերի միջև բազմաթիվ թյուրըմբռնումներ կան»: Այս մասին երեկ հայտրարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի` Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները: Վերջինիս հայտրարությունից ընդամենը ժամեր առաջ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հիմնվելով Սարգսյան-Ալիև բանակցությունների վրա, հայտրարել էր, որ առաջիկայոմ ԼՂ հարցում թռիչք է հնարավոր:
Այն, որ Պրահայում ինչ-որ կարևոր բան է կատարվել, կասկածից վեր է, և առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ` ինչ: Բայց ակնհայտ է, որ նախօրեին անսպասելիորեն հայտնի դարձած լուրը, թե Հայաստանի հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստի օրակարգ, ուղղակիորեն կապված է Պրահայում տեղի ունեցածի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել