Միջազգային մրցանակը Ժնևից հասավ Կապան
Օրեր առաջ` ապրիլի 27-ից 29-ը, Ժնևում կայացած որակի միջազգային 11-րդ փառատոն-մրցույթում աշխարհի 53 երկրներից ներկայացված ընկերությունների մեջ «Կապանի ճանշին» ԲԲԸ-ն ճանաչվել է հաղթող ու արժանացել BID ոսկյա մրցանակի: Ի դեպ, Կապանի Ճանշինը Հայստանից ներկայացված միակ ընկերությունն էր: Արցախից մրցույթին մասնակցեց «Կապավոր» ՍՊ ընկերությունը:
Կապանի Ճանշին ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանի խոսքով` ձեռնարկությունում ոչ ոք տեղյակ չէր, որ միջազգային հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները հասել են Կապան, ուսումնասիրել կատարված աշխատանքները, հետազոտել ճանապարհների ասֆալտապատումն ու ասֆալտի որակը:
Օրերից մի օր էլ Արարատ Կարապետյանը ստանում է հրավեր` միջազգային փառատոնին մասնակցելու, որում նաև նշված է, որ ձեռնարկությունը հաղթող է ճանաչվել: Ֆինանսկան միջազգային ճգնաժամը, ճիշտ է` իր ազդեցությունն է թողել ձեռնարկության վրա, բայց տնօրենի խոսքով` ոչ մի աշխատակից չի կրճատվել, ձեռնարկությունն էլ միշտ աշխատել է: Միայն 200 մլն դրամի աշխատանք իրականացվել է Կապան-Ուժանիս ճանապարհահատվածում, ու չնայած այն պետք է շահագործման հանձնվեր 4-րդ եռամսյակում, բայց արդեն շինարարությունն ավարտվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել