HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ոսկե Արծիվ» շքանշան` Արկադի Տեր-Թադեւոսյանին

Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի  ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Պաշտպանության կազմակերպման գործում ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արկադի Տեր-Թադեւոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում` պարգեւատրելով «Ոսկե Արծիվ» շքանշանով: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության եւ անձնական արիության համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով£ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 117 հոգի, որից 29-ը` հետմահու: «Մարտական ծառայություն» մեդալով` 498 հոգի, որից 18-ը` հետմահու: «Շուշիի ազատագրման համար» մեդալով` 56 հոգի, որից 6-ը` հետմահու: ԼՂՀ-ում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար պարգեւատրվել են` «Վաչագան Բարեպաշտ» մեդալով`Մկրտիչ Մկրտիչյանը («Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ (Կանադա)), «Երախտագիտություն» մեդալով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի շարք երկրների տեղական մարմինների ատենապետեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter