Արձագանքում են ընթերցողները
Իմ կարծիքը «Գյուղացին չի կարողանում ու չի ուզում մշակել հողը» հոդվածի վերաբերյալ. Չնայած կարճ կերպով իմ տեսակետն եմ հայտնել ձեր կայքէջում բայց կուզեմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ այս կարևոր հարցին: Անգամներ եղել եմ Հայաստանում և մոտիկից ականատես եմ եղել հայ գյուղացու ցավալի կյանքին:
Քսան տարի է արդեն անցել սովետական կարգերի փլուզումից և մեր պետությունները դեռ չեն ըմբռնել գյուղացիության խղճալի վիճակը: Ինչ կարելի է սպասել մի պետությունից, որը քսան տարի անցնելուց հետո նոր է անդրադառնում, որ գյուղերին պետք է ուշադրություն դարձնել: Հայկական գյուղերում այնքան բաներ են բացակայում որոնք ապրուստի համար անզիջելի են: Կուզեմ կարճ կերպով անդրադառնալ նրանց: Յուրաքանչյուր պատասխանատու պետություն կամ պատասխանատու վարչակազմ պետք է գիտակցի, որ գյուղը և գյուղացին ամենաամուր սյուններն են մի երկրի պահպանման, ուստի նրանց պետք է աջակցել և քաջալերել հողի մշակման գործում:
ԳՅՈՒՂԱՑԻՆ ՉՊԻՏԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԻ
Պետությունը պետք է հետևալ պարտականություններն անվերապահորեն կատարի. -Ստեղծել ենթակառուցվացքներ`ջրի ոռոգման հնարավորություններ, ճանապարհներ, դպրոցներ, բուժարաններ: Իրանկանացնել դրանց հսկումը և պահպանումը և այլն և այլն: -Աջակցել և հսկել գյուղատնտեսությունում գործածվող պարարտանյութերի և ճիշտ ընտրում քիմիական նյութերի գործածումը թե գյուղատնտեսության և թե այգեբանության առողջապահության գործում: -Աջակցում և հսկում բնապահպանմանը ընդհանուր առմամբ: -Աջակցում հողի և ջրի մաքուր պահպանման: -Հսկում և պատժում միջնորդներին գյուղացիության շահագործելու կամ չարաշահելու պարագայում: -Հսկում գյուղատնտեսական հողի վաճառման գործում, գյուղատնտեսական հողը չպիտի արտոնվի վաճառման ոչ հողագործությամբ զբաղվող անձերին կամ կազմակերպություններին, եթե մի մի հողամաս կադաստրի մեջ իբր գյուղատնտեսական հող է հայտնաբերված նա չպիտի արտոնվի վաճառվել շինարարական կամ օտար գործածման: -Վերջ ի վերջո պետությունը հարկ եղած դեպքում նյութական աջակցություններով պետք է օգնի գյուղացիությանը: Այս բանը անում են անգամ ամերիկացիներն և եվրոպացիները: Սրանք միայն մի քանի կարևոր կետեր, որոնց իրագործումը երկրի գոյության համար հիմնական խնդիրներ են, նրանք չպիտի մոռացվեն: Եթե այս կետերը չիրականցվեն, հայ գյուղացին մանավանդ երիտասարդ գյուղացին, եթէ մինչև այսօր չի թողել գյուղը, կհեռանա գյուղից, քաղաքում աշխատանք չճարելով կթողնի նաև քաղաքը և կմեկնի արտասահման, սրա արդյունքն արդեն պարզ է մեզ բոլորիս: Ոչ այդ երիտասարդին և ոչ էլ գյուղացուն չի կարելի մեղադրել քանզի նրանք ստիպված են դիմել այդ քայլին: Ժողովրդական առածն արդեն ասում է որտեղ հաց այնտեղ կաց: Վերոհիշյալ կետերին եթե ավելացնենք, մեր երկրում գոյություն ունեցող կաշառակերությունը և երկրի արտասահմանից վերցրած վարկերի տարեցտարի ավելացումը երկար չպիտի տևի մինչև երկրի ներկա պետությունը դադարի իր գոյությունից: Անցյալում ավելի ուժեղ և մեծ պետություններ են միայն կաշառակերության և մեծ վարկերի հետևանքով քարտեզի վրայից անհետացել: Պարգև Շահամիրյան Վիեննա, 9.05. 2009
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել