Փաստաբանի ձայնը կտրված էր, դատական նիստը հետաձգվեց
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործի քննությանը: Սական Սուրեն Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանի առողջության, մասնավորապես նրա ձայնի կտրված լինելու պատճառով դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատավարությունը մինչև վաղը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ ավարտվել էր ապացույցների` տեսաերիզների և ամբաստանյալների հեռախոսային գաղտնալսումների հետազոտությունը: Այսօրվա նիստին փատաբանները պետք է միջնորդություններ ներկայացնեին վերոնշյալ ապացույցների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել